• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԱՖՀԻԼ-ի «Զգույշ» պաշտոնաթերթի անդրանիկ համարի հրատարակության շնորհանդես և Հայաստանում ԱՖՀԻԼ-ի գործունեության սկզբի մեկնարկ

02 մարտի, 2015

 .թ. փետրվարի 26-ին Բեյրութի Համազգայինի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ տեղի ունեցավ շնորհանդես՝ ԱՖՀԻԼ ապահովագրական ընկերության  «Զգույշ» պաշտոնաթերթի անդրանիկ համարի հրատարակության  և ԱՖՀԻL-ի՝  Հայաստանում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ «Զգույշ» պարբերաթերթի խմբագիր Րաֆֆի Դեմիրճյանը, ով նշեց, որ լիբանանահայ համայնքի համար նախազգուշական-առողջապահական պարբերաթերթ ունենալու պահանջը «Զգույշ»-ի շնորհիվ դառնում է իրականություն, որը պիտի ծառայի ազգաբնակչության շրջանում առողջապահական վտանգների մասին իրազեկման բարձրացմանը և ոլորտի կատարելագործմանը: Այնուհետև ելույթ ունեցավ ԱՖՀԻԼ ապահովագրական ընկերության տնօրեն Հակոբ Լադոյանը, ով նշեց, որ «Բժիշկ» ամսագրից հետո երկրորդ անգամ համայնքը կունենա նույնանման պարբերաթերթ, որը  լույս պիտի տեսնի տարին հինգ անգամ՝ 1500 տպաքանակով, և հասանելի լինի ազգաբնակչությանը անվճար հիմունքներով: Հակոբ Լադոյանը նաև տեղեկացրեց, որ 2015 թ. մարտի 1-ից սկսյալ ԱՖՀԻԼ-ի 6000 անդամները Հայաստանում կարող են բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Իր խոսքում «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը նշեց, որ ԱՖՀԻԼ-ը բազմիցս փաստել է, որ այն  դժվար պայմանները հաղթահարող և լուծումներ գտնող համակարգ է և հույս հայտնեց, որ «Զգույշ»-ը կխթանի լիբանանահայ երիտասարդության առողջ ապրելակերպը: Լիբանանահայ բժշկական միության ատենապետ դոկտոր Գրիգոր Էջիդյանն իր ելույթում նշեց, որ «Զգուշ» պարբերաթերթը միտված է լինելու համայքնի կարողությունների առավել համակարգմանը և համագործակցությանը հայ բժիշկների միջև:

Երեկոյի վերջում ներկաներին խոսք ուղղեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը բարձր գնահատեց ԱՖՀԻԼ-ի բազմաբովանդակ արդյունավետ գործունեությունը Հայաստան-սփյուռք համագործակցության խորացման ուղղությամբ և ընկերության սերտ համագործակցությունը Լիբանանում ՀՀ դեսպանության հետ: Դեսպան Քոչարյանը հաջողություն մաղթեց ԱՖՀԻԼ-ին, ապա ընթերցեց այս կապակցությամբ ԱՖՀԻԼ-ին և լիբանանահայությանը ուղղված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: