• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հոգեհանգստյան արարողություն զոհված հայ օդաչուների հիշատակին

30 նոյեմբերի, 2014

Ս.թ. նոյեմբերի 30-ին Ս.Դ.Հ.Կ. Տխրունի ուսանողական երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ. Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, այնուհետև մոմավառություն՝ ի հիշատակ ս.թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի զոհ դարձաձ հայ օդաչուների: Ձեռնարկին մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանության խորհրդական Աշոտ Վարդանյանը, Ս.Դ.Հ.Կ Լիբանանի շրջանային վարչական մարմնի անդամները, Տխրունի ուսանողական երիտասարդական միության ներկայացուցիչները:

Արարողությունից հետո սրահում կազմակերպված հիշատակի ձեռնարկին բացման խոսքով հանդես եկան Տխրունի երիտասարդական միության անդամ Տիգրան Միհրանյանը:  Ս.Դ.Հ.Կ Լիբանանի շրջանային վարչական մարմնի անդամ Հակոբ Կերկերյանը խոսեց արցախյան հակամարտության մասին, ներկայացրեց տեղեկություններ զոհված օդաչուների մահվան մասին:

Եզրափակիչ խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դեսպանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ԼՂ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման ոճրագործությանը՝ նշելով, որ այդ քայլը հերթական սադրանք էր իրավիճակը սրելու և բանակցային գործընթացը խափանելու նպատակով: Բաքուն ևս մեկ անգամ ապացուցեց, որ անտեսում է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ՝ դրանով իսկ պատասխանատվություն ստանձնելով իրավիճակի սրման համար:

Դեսպան Քոչարյանը հիշատակեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը այն մասին, որ նոր Հայաստանին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նա ընդգծեց, որ մեր հերոսների հատուկ գործողության շնորհիվ հաջողվեց զոհված տղաների դիակները դուրս բերել կրակի տակից և ապացուցել աշխարհին, որ հայ ժողովուրդը հաղթանակում է նույնիսկ ամենածանր պայմաններում, ցուցաբերելով արիություն, կամք, վճռականություն և տոկունություն: Դեսպանը համոզմումք հայտնեց, որ միայն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնակությամբ և նվիրվածությամբ կարելի է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:   

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: