• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դասախոսություն Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը. Ահրամջյան կենտրոնում

28 նոյեմբերի, 2014

 

Ս.թ նոյեմբերի 28-ին Հ.Բ.Ը.Մ.-Հ.Ե.Ը. Ահրամջյան կենտրոնում «Խոսնակ» օրաթերթի նախաձեռնությամբ կազմապերպվել է դասախոսական երեկո Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի մասնակցությամբ:

Դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես՝ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներն Եվրասիական տնտեսական միության անդամակցելու համատեքստում, ինչպես նաև Հյաստան-սփյուռք 5-րդ համաժողովի արդյունքները:

Դեսպանը նշել է, որ այսօր միջազգային ասպարեզում Հայաստանը կայուն, կանխատեսելի եւ հուսալի գործընկեր է, ակտիվորեն ներգրավված է կարևոր գործընթացներում և շարունակում է   ընդլայնել դիվանագիտության աշխարհագրությունը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է փոխվստահության, փոխադարձ շահերի ու պարտավորությունների, ինչպես նաև համատեղ պատասխանատվության հիման վրա, որոնք միտված են տարածաշրջանում քաղաքական կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայրի ստեղծմանը:

Դեսպան Քոչարյանը իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, Ադրբեջանի ապակառուցողական, սադրիչ և ագրեսիվ կեցվածքին, վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման փաստին: Նա ներկայացրել է նաև մանրամասներ Երևանում կայացած Հայաստան-սփյուռք վերջին համաժողովի վերաբերյալ, անդրադարձել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատաքներին:

Դասախոսությանը ներկա էին լիբանանահայ համայնքի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, դեսպանության դիվանադիտական ողջ անձնակազմը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: