• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հրավերով ս.թ. փետրվարի 26-ից 29-ը Լիբանանում էր գտնվում բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան:

29 փետրվարի, 2012

Փետրվարի 26-ի երեկոյան ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում ցուցադրվել է Ցվետանա Պասկալեվայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը, որը նրա կողմից նկարահանվել էր արցախյան ազատամարտի ամենաթեժ տարիներին՝ 1991-1994թթ.: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, լիբանանհայ համայնքի հոգևոր կառույցների ղեկավարները, հայ քաղաքական կուսակցությունների, մշակութային, բարեսիրական և մարմնակրթական միությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ: Ֆիլմի ցուցադրության ավարտին Ցվետանա Պասկալևան պատասխանել է ներկաների հարցերին:

Փետրվարի 27-ին Ցվետանա Պասկալևվան այցելել է Բուրջ Համուդի «ՔԱՀԼ» հայկական ծերանոց, հանդիպել տնօրինության հետ և ծանոթացել ծերանոցի աշխատանքներին: Այնուհետև Պասկալևան այցելել է «Լիբանանի օգնության խաչ» և զրույց ունեցել Օգնության խաչի ղեկավար մարմնի անդամների հետ:

Կեսօրին Բեյրութի Հայկազյան համալսարանում ուսանողության համար ցուցադրվել է Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմաշարից երկու ֆիլմ: Ավարտին Պասկալեվան հանդես է եկել ելույթով և պատասխանել ոսւանողներին հետաքրքրող հարցերին:

Ցվետանա Պասկալևան այցելել է նաև Մերձավոր և Միջին Արևելքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղ կազմակերպվել էր մամուլի ասուլիս: Նույն օրը երեկոյան նա հանդիպել է «Արցախ ֆոնդ»-ի ղեկավարության և ծանոթացել Ղարաբաղում «Արցախ ֆոնդի» իրականացրած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

Փետրվարի 28-ին Պասկալևան այցելել է հայաբնակ Այնճար, որտեղ տեղի է ունեցել «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի ցուցադությունը «Գալուստ Գուլբենկյան» սրահում:

Փետրվարի 29-ին Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» սրահում ցուցադրվել է Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավարագրական ֆիլմը լիբանանահայ երկրորդական վարժարանների շուրջ 600 աշակերտներ համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: