• English
  • عربي
  • Հայերեն
Լիբանանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • foreignpolicy
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 96րդ տարելիցի կապակցությամբ Բեյրութում անցկացված միջոցառումները

24 ապրիլի, 2011

Հայոց Ցեղասպանության 96րդ տարելիցի կապակցությամբ Բեյրութում անցկացվեցին բազմաթիվ  միջոցառումներ` դասախոսություններ, հսկման, ասմունքի և դասական երաժշտության երեկոներ, ցուցահանդեսներ, ոււսանողական ցերեկույթներ, ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություններ, հայկական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ:

Ապրիլի 23-ին Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում կազմակերպվել էր «Հսկումի երեկո»: Միջոցառման ժամանակ ելութներով հանդես եկան ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Ավետիս Կիտանյանը, Արարար թերթի ներկայացուցիչ Ալեքսան Քյոշքարյանը և Telelumiere քրիստոնեական հեռուստակայանի լրագրող Լոռա Նաանուն : Երաժշտական համարներով հանդես եկավ հայկական կրթօջախների սաները:

Դեսպան Քոչարյանը նշեց, որ  96 տարի առաջ  Օսմանյան կայսրությունում պետականորեն մշակված ծրագրով  կազմակերպված  ոճրագործությունն իր հրեշավորությամբ և անմարդկային դաժանությամբ նախադեպը չուներ համաշխարհային պատմության մեջ: Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետեւանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի և դրսևորումների:

Ապրիլի 24-ին ուշ երեկոյան Անթիլիասի մայրավանքի մատուռի մոտ մատուցված հոգեհանգիստյան արարողությունից հետո ՀՀ դեսպանության անձկակազմի ուղեկցությամբ դեսպանը ծաղկեպսակ զետեղեց  մատուռի առջև: Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև կուսակցությունների և ազգային կառույցների կողմից:

 Այնուհետև տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթ ունեցան  ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն:

Ելույթ ունեցողներն անդրադարձան հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեորության և պատմական արդարության վերականգնման խնդիրներին : Դեսպան Քոչարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենադաժան և ողբերգական էջն է, որի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքը, 1,5 միլիոն մարդկային կյանք և հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծված հոգևոր և նյութական հսկայական ժառանգություն: Այդ ծանրագույն հանցագործությունն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ:  Ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ`ձևավորելով հայկական սփյուռքը: Նա ընդգծեց, որ Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ   բազմաբնույթ կառույցներով, կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները և լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ շարունակեցին իրենց ստեղծագործական կյանքը  և աճեցրեցին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ: Դա վկայում է նրա մասին, որ հայ ժողովուրդը,  որպես հավաքական ազգ և իբրև պետություն, իր անկոտրուն կամքի շնորհիվ ուժ գտավ վերադառնալու միջազգային բեմահարթակ:  Շնորհակալություն հայտնվեց  Լիբանանին, մասնավորապես նրա խորհրդարանին, հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն կարևորեց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող ՀՀ Նախագահի  հրամանագրով ստեղծմած պետական հանձնաժողովի ապագա  գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի համար պատմական արդարության վերականգնման խնդիր է:  Հռետորները հատուկ ընդգծեցին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության անհրաժեշտությունն արդի աշխարհի բոլոր մարտահրավերների հաղթահարման և հայոց պետականության հզորացման ենթատեքստում :  www.youtube.com/watch

 

Ապրիլի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը բացվեց  Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյան: ՀՀ դեսպանություն այցելեցին և հուշամատյանում իրենց գրառումները թողեցին Լիբանանի ԱԺ նախագահի ներկայացուցիչ Հասան Մխայբերը, խորհրդարանի ամենաավագ անդամ Աբդելլաթիվ էլ Զենը, պատգամավորներ Ակրամ Չեհայեբը, Ֆարիդ Հաբիբը, Էդգարդ Մալուֆը, Ղասան ալ Աշքարը, Սալիմ Սալհաբը,  Նաբիլ Նիկոլասը, Իբրահիմ Կենանը,   Հակոբ Բագրատունին, Արթուր Նազարյանը, Սեպուհ Քալպաքյանը, Շանթ Չինչինյանը, պետնախարար Ժան Օղասափյանը, Լիբանան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի և Հայաստան-Լիբանան բարեկամության ասոցիացիայի անդամները,   Լիբանանի Առաջադիմական սոցիալիստական կուսակցություն և Ազատ հայրենասիրական շարժում քաղաքական կուսակցությունների ղեկավարներ Վալիդ Ջումբլաթի և Միշել Աունի ներկայացուցիչները,  հայ քաղաքական կուսակցությունների և տարբեր ազգային կառույցների  ղեկավարները,  Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հայտնի մասնագետ Վա էլ Խեյրը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, ՌԴ-ի. Լեհաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Ուկրաինայի, Կոլումբիայի դեսպանները,  այլ երկրների  դիվանագետներն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Արարողակարգի ղեկավարի միջոցով հայ ժողովրդին իր կարեկցանքը փոխանցեց Լիբանանի նախագահ, գեներալ  Միշել Սլեյմանը: Ցուցադրվեցին  ժապավեններ Հայոց Ցեղասպանության մասին: Այցելուների ուշադրությանը ներկայացվեց գրականություն  և նկարների  ցուցահանդես:

Նույն օրը Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողին ՀՀ դեսպանության անունից զետեղվեց ծաղկեպսակ:

Այնուհետև Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ պոեզիայի,պատմվածքների և երաժշտության երեկո նվիրված հայոց ցեղասպանության 96րդ տարելիցին: Անգլերեն լեզվով հնչեցին Սիամանթոյի, Գևորգ Էմինի, Հովհաննես Թումանյանի և Ղեվոնդ Ալիշանի բանաստեղծությունները:   Հայաստանից  ժամանած Աննա Մաիլյանի ղեկավարած  էթնո վոկալ տրիոն կատարեց Կոմիտասի և Մխիթար Այրիվանեցու ստեղծագործությունները:   Երեկոյի ժամանակ ՀՀ դեսպանը հավաքվածների ուշադրությանը ներկայացրեց պատմական փաստեր և վկայություններ Հայոց ցեղասպանության մասին և նշեց, որ համայն աշխարհի հայերն այս օրերին ոգեկոչում են ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Միջոցառմանը մասնացեցին նաև պաշտոնյաներ, օտարերկյա դիվանագետներ, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետներ :

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հասցե` Լիբանան, Մթայլեբ, Ռուե դե Ժասմին 23/20
Հեռ.` +961 (4) 418860
Ֆաքս` +961 (4) 402952

Լիբանանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: