Լուրեր

20.10.2017 • Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Էներգիայի և ջրի նախարարի հետ

Հոկտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Էներգիայի և ջրի նախարար Սեզար Աբի Խալիլի հետ:

23.09.2017 • ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Բեյրութում

հանդիսասրահում Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր Սեպտեմբերի 23-ին Բեյրութի «Կեմպինսկի Սամերլանդ» հյուրանոցի մեծ ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին:

27.07.2017 • Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Պիեռ Բուասսիի հետ

Հուլիսի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Պիեռ Բուասսիի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Բուասսին ներկայացրեց Լիբանանի սոցիալական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:

17.07.2017 • ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ

Հուլիսի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Հայաստանի և Լիբանանի միջև տեղական մակարդակով հարաբերությունների նախաձեռնման շրջանակներում այցելեց Լիբանանի Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ։

15.07.2017 • ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Զահլե քաղաք

Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիմում ունեցավ քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվեց Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։

05.07.2017 • ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաք

Հուլիսի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաքի քաղաքապետ Զիյադ Հավատին: Բիբլոսի քաղաքապետը ներկայացրեց տասնութ հոգուց բաղկացած քաղաքային խորհրդի գործունեությունը, որի անդամներից մեկը հայազգի Յոզեֆ Բեզաջյանն է, ինչպես նաև Բիբլոսի զարգացման ծրագրերը, զբոսաշրջային ենթակառուցվածքները, ժողովրդագրական իրավիճակը:

23.06.2017 • ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրենի հետ

Հունիսի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իմադ Օսմանին:

05.06.2017 • ՅՈԻՆԻՖԻԼ-ի հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

Ս.թ. հունիսի 5-ին Լիբանանի հարավային Շամաա բնակավայրում տեղակայված ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին զինավանի հրամանատարական կազմը, ՀՀ դեսպանատան անձնակազմը, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՖԻԼ֊ում ծառայող այլ երկրների խաղաղապահներ:

24.05.2017 • Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի բանակի հրամանատարի հետ

Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ: Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն:

21.05.2017 • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն

Մայիսի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության հովանավորությամբ «Octopusteam» ակումբը՝ Խֆարդեբիանի քաղաքապետարանի և «Hye Riders» մարզական ակումբի հետ համագործակցությամբ, կազմակերպեց «Ծովի խորքից մինչև լեռան բարձունք» միջոցառումը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր