Երկկողմ հարաբերություններ

Լիբանան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։

1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը: Հայաստանում Լիբանանի դեսպանություն հիմնվել է 1997թ. սեպտեմբերին: 2009թ. սեպտեմբերից Լիբանանում ՀՀ դեսպանն է Աշոտ Քոչարյանը։ 2012թ.-ից Հայաստանում Լիբանանի դեսպանն է Ժան Մաքարունը։ 

2016թ․մարտի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը։ 

Այցեր

Լիբանան

1993թ. դեկտեմբեր ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյան
1994թ. հունիս ԱԳ նախարար Վահան Փափազյան
1995թ. մայիս Վարչապետ Հրանտ Բագրատյան
1997թ. մարտ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան (աշխ.)
1998թ. հունիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
1998թ. սեպտեմբեր Վարչապետ Արմեն Դարբինյան
1999թ. մայիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (աշխ.)
2000թ. փետրվար Նախագահ Ռոբերտ Քոչարյան (պետ.)
2004թ. մայիս Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.)
2005թ. հունիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (պաշտ.)
2009թ. փետրվար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան (պաշտ.)
2009թ. հոկտեմբեր Նախագահ Սերժ Սարգսյան (աշխ.)
2010թ. մարտ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան (պաշտ.)
2010թ․ ապրիլ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան (պաշտ.)
2011թ․ սեպտեմբեր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան (աշխ.)
2011թ․ նոյեմբեր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
2012թ․ մարտ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան (աշխ.)
2012թ. նոյեմբեր Նախագահ Սերժ Սարգսյան (պաշտ.)
2015թ․ մարտ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան (աշխտ.)
2015թ. ապրիլ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

2015թ․ մայիս  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան (պաշտ․)
2015թ. հուլիս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան 

Հայաստան

1997թ. սեպտեմբեր Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրի
1997թ. հոկտեմբեր Վարչապետ Ռաֆիկ Հարիրի (պաշտ.)
1998թ. մայիս Վարչապետ Ռաֆիկ Հարիրի (աշխ.)
2001թ. մայիս Նախագահ Էմիլ Լահուդ (պաշտ.)
2004թ. ապրիլ Վարչապետ Ռաֆիկ Հարիրի (պաշտ.)
2006թ. հուլիս ԱԳ նախարար Ֆաուզի Սալլուխ (պաշտ.)
2010թ. սեպտեմբեր Պետնախարար Ադնան Քասար (աշխ.)
2011թ. հոկտեմբեր Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրի (պաշտ.)
2011թ. դեկտեմբեր Նախագահ Միշել Սլեյման (պաշտ.)
2012թ․ ապրիլ Մշակույթի նախարար Գաբի Լեյուն եւ Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադ (պաշտ.)
2013թ․ ապրիլ Պետնախարար Մարվան Խերեդդին (ՀՀ Նախագահի երդմնակալություն)
2013թ․ հուլիս Արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյան (աշխ.)
2014թ. հուլիս Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյան (աշխ.)
2015թ. ապրիլ

Լիբանանի ԱԳ և սփյուռքի նախարար Ջեբրան Բասիլի, ԺԺ խորհրդարանականներ

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • «ՀՀ եւ ԼՀ միջեւ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին». 4 մարտի 1992թ., Բեյրութ
  • «ՀՀ Գերագույն Խորհրդի եւ ԼՀ խորհրդարանի միջեւ համագործակցության մասին». 21 դեկտեմբերի 1993թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ առեւտրական, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին». 1 մայիսի 1995թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ». 1 մայիսի1995թ., Բեյրութ
  • Համաձայնագիր «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ օդային հաղորդակցության վերաբերյալ». 1 մայիսի 1995թ., Բեյրութ
  • Համաձայնագիր «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին». 1 մայիսի 1995թ., Բեյրութ
  • «ՀՀ կենտրոնական բանկի եւ ԼՀ բանկի միջեւ վճարահաշվարկային հարաբերությունների, ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության եւ բանկային համակարգերի համագործակցության վերաբերյալ». 14 օգոստոսի 1996թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին». 13 մարտի 1997թ., Բեյրութ
  • «ՀՀ եւ ԼՀ միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին». 20 հոկտեմբերի 1997թ., Երեւան
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ մշակութային բնագավառում համագործակցության մասին». 17 նոյեմբերի 1997թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ». 16 սեպտեմբերի 1998թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին». 16 սեպտեմբերի 1998թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին». 16 սեպտեմբերի 1998թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ միջնակարգ կրթության բնագավառում համագործակցության մասին». 16 սեպտեմբերի 1998թ., Բեյրութ
  • «ՀՀ եւ ԼՀ կառավարությունների միջեւ միջազգային համակցված փոխադրումների մասին». փետրվար 2000թ., Բեյրութ
  • «Երեւան եւ Բեյրութ քաղաքների համագործակցության համաձայնագիր». սեպտեմբեր 2000թ., Երեւան
  • «ՀՀ եւ ԼՀ առողջապահության նախարարությունների միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին». մայիս 2001թ., Երեւան
  • «ՀՀ եւ ԼՀ պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին». օգոստոս 2001թ., Բեյրութ
  • «ՀՀ եւ ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին». 2 ապրիլի 2004թ., Երեւան
  • Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Լիբանանի Հանրապետության երիտասարդության եւ սպորտի նախարարության միջեւ «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր. 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ «Համապատասխաության հավաստման սերտիֆիկատների փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր. 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրերով իրենց համապատասխան տարածքներ մուտքի գործելու համար վիզայի պահանջների վերացման մասին». 26 նոյեմբերի 2012թ., Բեյրութ
  • «ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ բարձրագույն եւ հետբուհական կրթության որակավորումների փոխադարձաբար ճանաչման մասին». 26 նոյեմբերի 2012թ., Բեյրութ

Արձանագրություններ, գործնական ծրագրեր, փոխըմբռնման հուշագրեր

  • «ՀՀ ԱԳՆ եւ ԼՀ ԱԳՆ միջեւ խորհրդակցությունների անցկացման արձանագրություն». փետրվար 2000թ., Բեյրութ
  • «Հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի համատեղ անդրանիկ նիստի ամփոփիչ արձանագրություն». 2 ապրիլի 2004թ., Երեւան
  • « Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Լիբանանի Հանրապետության Ազգային Ժողովի միջեւ» փոխըմբռնման հուշագիր. ապրիլ 2010թ., Բեյրութ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ ստանդարտացման բնագավառում համագործակցության մասին» արձանագրություն: 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» գործնական ծրագիր. 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ 2012-2013-2014 թվականների համար մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր. 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Լիբանանի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջեւ» փոխըմբռնման հուշագիր. 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ շրջակա միջավայրի ոլորտում համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր. 8 դեկտեմբերի 2011թ., Երեւան
  • «Հայաստանի Հանրապետության առեւտրատնտեսական պալատի եւ Բեյրութի եւ Լեռնային Լիբանանի առեւտրի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության պալատի միջեւ համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր. հուլիս 2013թ., Երեւան
  • Լիբանանի Նոթր Դամ համալսարանի (NDU) և ԵՊՀ միջև փոխըմբռնման հուշագիր․ 2015թ․ սեպտեմբեր 

Առեւտրատնտեսական կապեր

Հայաստանի եւ Լիբանանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

  Արտահանում Ներմուծում
2015թ. հունիս 85.6 575.2
2014թ. 2080.04 1424.0
2013թ. 300.5 1814.3

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

  • պլաստամասե իրեր
  • էլեկտրական մեքենաներ
  • սարքավորումներ
  • բնական եւ արհեստական մարգարիտներ
  • թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

  • ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ
  • ալյումինե իրեր
  • կահույք

 

Թարմացված է առ 01.12.2016թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր