Լուրեր

Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանի հետ

07.03.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կուոյւմջյանի հետ

Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանի հետ

Ամբողջ ալբոմ »

 Մարտի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նորանշանակ սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանին (Richard Kouyoumjian):

ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ:

Նախարար Կույումջյանը վստահեցրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանում և Լիբանանում նոր ձևավորված կառավարությունները լրացուցիչ լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր