Լուրեր

Դեսպան Աթաբեկյանի մասնակցությունը Լիբանանի Պաշտպանության նախարարի կազմակերպած ընդունելությանը

29.01.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Աթաբեկյանի մասնակցությունը Լիբանանի Պաշտպանության նախարարի կազմակերպած ընդունելությանը

Դեսպան Աթաբեկյանի մասնակցությունը Լիբանանի Պաշտպանության նախարարի կազմակերպած ընդունելությանը

 

 

Ամբողջ ալբոմ »

 Հունվարի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցեց Հայկական բանակի օրվա կապակցությամբ Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարրաֆի (Yacoub Sarraf) կողմից կազմակերպած ընդունելությանը, որին մասնակցում էին պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:

 Ընդունելությանը հաջորդեց ընթրիք, որը Լիբանանի պաշտպանության նախարարը կազմակերպել էր ի պատիվ ՀՀ դեսպանի: Ընթրիքին մասնակցում էին նաև Բեյրութում հավատարմագրված մի շարք դեսպաններ, Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելության, որի կազմում ընդգրկված է նաև հայկական զորախումբ, ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլը (Stefano Del Col):   

 Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Լիբանանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր