Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Էներգիայի և ջրի նախարարի հետ

20.10.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Էներգիայի և ջրի նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Էներգիայի և ջրի նախարար Սեզար Աբի Խալիլի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների էներգետիկ քաղաքականության առանձնահատկությունների շուրջ: Հատուկ անդրադարձ կատարվեց էներգիայի աղբյուրների բազմազանեցման և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման խնդիրներին:
Համաձայնություն ձեռք բերվեց առավել հանգամանալից ծանոթանալ կողմերի համապատասխան ոլորտի զարգացումներին և ձեռք բերված փորձառությանը:
Երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել խորացումը, բոլոր ոլորտներում դրանց զարգացման հետագա խթանումը:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր