Լուրեր

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաք

05.07.2017

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաք

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաք

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Բիբլոս (Ջբեյլ) քաղաքի քաղաքապետ Զիյադ Հավատին:
Բիբլոսի քաղաքապետը ներկայացրեց տասնութ հոգուց բաղկացած քաղաքային խորհրդի գործունեությունը, որի անդամներից մեկը հայազգի Յոզեֆ Բեզաջյանն է, ինչպես նաև Բիբլոսի զարգացման ծրագրերը, զբոսաշրջային ենթակառուցվածքները, ժողովրդագրական իրավիճակը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին, ընդգծվեց մշակութային և զբոսաշրջության ոլորտներում կապերի հաստատման և զարգացման անհրաժեշտությունը, նախընտրելի համարվեց գեղանկարչական և պատմական իրեղեն մշակույթի ցուցանմուշների ցուցահանդեսների կազմակերպումը, երաժշտական փառատոններին մասնակցությունը, ինչպես նաև քննարկվեցին առաջիկայում փոխայցելություններ կատարելու հնարավորությունները:
Տեղեկանք. Բիբլոսը աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկն է (7 հազ. տարի)։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները, այն տեղակայված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 32կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Բիբլոսն ունի 70 հազար բնակչություն և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր