Լուրեր

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրենի հետ

23.06.2017

Կից լուսանկարներ

ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրենի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իմադ Օսմանին:
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ի. Օսմանին արդյունավետ աշխատանք մաղթեց:
Իմադ Օսմանը ներկայացրեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի կողմից ձեռնարկվող համալիր քայլերն՝ ուղղված հանրային աջակցության և վստահության բարձրացմանը, երկրի ներքին անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխարգելմանը և նվազեցմանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը և դրա միջոցով հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քննարկվեցին ՀՀ Ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր