Լուրեր

ՅՈԻՆԻՖԻԼ-ի հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

05.06.2017

Կից լուսանկարներ

ՅՈԻՆԻՖԻԼ-ի հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

ՅՈԻՆԻՖԻԼ-ի հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողություն

Ամբողջ ալբոմ »

 Ս.թ. հունիսի 5-ին Լիբանանի հարավային Շամաա բնակավայրում տեղակայված ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին զինավանի հրամանատարական կազմը, ՀՀ դեսպանատան անձնակազմը, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՖԻԼ֊ում ծառայող այլ երկրների խաղաղապահներ:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանին դիմավորեց խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի նորանշանակ հրամանատար, բրիգադի գեներալ Ֆրանչեսկո Օլլան: Դեսպանը ողջունեց հրամանատարական կազմին, գեներալի ուղեկցությամբ անցավ հրամանատարական շտաբ, որտեղ գրառում կատարեց հյուրերի համար նախատեսված հուշամատյանում։ 
Պաշտոնական արարողության ընթացքում ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 5-րդ զորախմբի հրամանատար, կապիտան Կարեն Աթոյանն իր լիազորությունները փոխանցեց 6-րդ զորախմբի հրամանատար,