Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի բանակի հրամանատարի հետ

24.05.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի բանակի հրամանատարի հետ

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Ժոզեֆ Աունի հետ:
Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Ժոզեֆ Աունին փոխանցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ գործունեություն:
Ժոզեֆ Աունը ներկայացնրեց Լիբանանի բանակի առջև ծառացած խնդիրները, որոնք առնչվում են երկրի սահմանների և ներքին անվտանգության ապահովմանը:
Քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության և առաջիկայում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցեր: Երկուստեք անդրադարձ կատարվեց բանակաշինության խնդիրներին՝ արդի մարտահրավերներին դիմակայելու պատրաստականության տեսանկյունից:
Դեսպան Մկրտչյանը զրուցակցին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ներկա ռազմական իրավիճակի, Արդբեջանի կողմից մշտապես ձեռնարկվող սադրանքների և ապակայունացնող գործողությունների մասին:
Նպատակահարմար դիտարկվեց առաջիկայում փոխայցելությունների միջոցով խթանել երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր