Լուրեր

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն

21.05.2017

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 21-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության հովանավորությամբ «Octopusteam» ակումբը՝ Խֆարդեբիանի քաղաքապետարանի և «Hye Riders» մարզական ակումբի հետ համագործակցությամբ, կազմակերպեց «Ծովի խորքից մինչև լեռան բարձունք» միջոցառումը: Միջոցառման ընթացքում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ձմեռային մարզաձևերի խոշորագույն կենտրոն՝ Լիբանանի Խֆարդեբիան քաղաքի վարչական տարածքի բլուրներից մեկի վրա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչի օծման արարողություն, որը կատարեց Բեյրութի պատրիարքության օգնական եպիսկոպոս Գևորգ Ասատուրյանը:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, Խֆարդեբիանի քաղաքապետը, կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով շնորհակալություն հայտնեց «Opcopusteam» ակումբին յուրօրինակ նախաձեռնության համար՝ կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարունակական բնույթը, որոնք քայլ առ քայլ պետք է առաջ մղեն մարդկության դեմ այդ ծանր հանցագործության ճանաչման գործընթացը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ ակումբի կողմից երկու տարի առաջ կազմակերպված մեկ այլ միջոցառմանը, որի շրջանակներում խաչ էր տեղադրվել Միջերկրական ծովի հատակին: Սամվել Մկրտչյանը մեկնաբանեց տեղադրված երկու խաչերի ընտրության վայրերի խորհուրդը՝ նշելով, որ այդ կերպ ընդգծվում է սրբադասված 1.5 միլիոն նահատակների հիշատակի հարգումը և վերապրածների հառնումը:
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ զետեղեցին խաչի առջև:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր