Լուրեր

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Շարբել Վահբեի հետ

04.04.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Շարբել Վահբեի հետ

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Շարբել Վահբեի հետ:
Դեսպան Մկրտչյանը զրուցակցին տեղեկացրեց Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների, ինչպես նաև քաղաքական համակարգի զարգացման հեռանկարների մասին:
Սամվել Մկրտչյանն իր զրուցակցին ներակայացրեց 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը: Անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական առաքելությանը, Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճին ու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին հակադրվելու քաղաքականությանը:
ԱԳՆ Գլխավոր քարտուղարի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց վերջերս նախաստորագրված Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի նշանակությունը:
Քննարկման առարկա դարձան նաև Լիբանանի ներքաղաքական գործընթացները, նոր ընտրական օրենքի մշակումը, անմիջական հարևանների հետ հարաբերությունները:
Երկուստեք կարևորվեց հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել խորուցումն ու բոլոր ոլորտներում համագործակցության հետագա խթանումը:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր