Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար հետ

27.01.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »

Հունվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները և օրակարգային խնդիրները: Գոհունակությամբ ընդգծվեց կողմերի շարունակական արդյունավետ փոխգործակցությունը, Լիբանանի հասարակական լայն շրջանակներին հայ մշակույթի մասին իրազեկման նպատակով կազմակերպվող միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդելու կարևորությունը:
Դեսպանը նախարարին ներկայացրեց 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այնուհետև, դեսպան Մկրտչյանն անդրադարձավ մարտ ամսին Լիբանանում «Ֆրանկոֆոնիայի ամսվա» շրջանակներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և «Համազգայինի» ու «ՀԲԸՄ» աջակցությամբ անցկացվելիք միջոցառումներին, որոնց շրջանակում նախատեսվում է կազմակերպել Երևանի կոնսերվատորիայի լիբանանցի ուսանող, ջութակահար Իհաբ Ջամալի համերգը, հայ ճարտարապետությանը նվիրված դասախոսություն-քննարկումը, լիբանանահայ երաժիշտ Պողոս Ջելալյանի ստեղծագործություններին նվիրված երեկոն:
Նախարար Խուրին ողջունեց հայկական կողմի ներդրումը «Ֆրանկոֆոնիայի ամիս» խորագրով միջոցառումներին և պատրաստակամություն հայտնեց ստանձնել դրանց հովանավորությունը:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր