Լուրեր

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսություն

24.11.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի դասախոսությունը AUB-ում

Դեսպան Մկրտչյանի դասախոսությունը AUB-ում

 

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Բեյրութի Ամերիկյան Համալսարանի (AUB) Հանրային քաղաքականության և միջազգային հարաբերությունների «Իսամ Ֆարես» ինստիտուտում հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ:
Միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողներին և դասախոսներին դեսպանը հակիրճ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունը, անդրադարձավ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, անմիջական հարևանների հետ հարաբերություններին, միջազգային հարթակում և ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը:
Մասնակիցների բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության նպատակը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունն ու Արևելյան գործընկերության հեռանկարները, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները:
Քննարկման թեմա դարձան նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրներ:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր