Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի արտգործնախարար Ջըբրան Բասիլի հետ

25.10.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Ջբրան Բասիլի հետ

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջըբրան Բասիլի հետ:
Հանդիպմանը կողմերը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի և համագործակցության հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որն ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերին:

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր