Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարարի հետ

18.10.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Էլիաս Բու Սաաբի հետ

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 18-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ:

Կողմերը քննարկեցին կրթության ոլորտում համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը՝ առանձնահատուկ կարևորելով ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնել պարբերական հանդիպումներ և նպատակային քննարկումներ՝ երկու երկրների միջև կրթական ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին և լիբանանահայ համայնքի ակտիվ ու կառուցողական դերակատարությանը, որը տեսանելի է երկրի բոլոր բնագավառներում: Նախարարը վերհիշեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով 2015թ.-ին Հայաստան կատարած իր այցը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի ներքաղաքական զարգացումներին:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր