Լուրեր

«Բեյրութի արժույթի տոնավաճառ»

11.09.2016

Կից լուսանկարներ

«Բեյրութի արժույթի տոնավաճառ»

Ամբողջ ալբոմ »


Սույն թվականի սեպտեմբերի 9-11-ը Լիբանանում կազմակերպվել էր «Բեյրութի արժույթի տոնավաճառ» եռօրյա ցուցահանդես - վաճառքը:
Տոնավաճառին իրենց տաղավարներով ներկայացված էին տեղական, տարածաշրջանային և միջազգային շուրջ 50 դրամահատարանների և թղթադրամների արտադրական ընկերություններ:
Նախօրեին, սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ աճուրդ, որն անցկացրեց միջազգային աճուրդավարը: Միջոցառման նպատակն էր արժութային դիլերներին, մասնագիտացված արժութային հաստատություններին ընձեռել փոխգործակցության հնարավորություն: Տոնավաճառը հյուրընկալեց ավելի քան 5000 այցելու:
«Բեյրութի արժութային տոնավաճառի» պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին: Տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայաստանից հրավիրված «Երևանի ոսկերչական գործարան-1/ԳՆՈՄՈՆ»-ը: ԳՆՈՄՈՆ-ը ներկայացրել էր իր թողարկած հուշամեդալները և նրա տաղավարն առանձնանում էր աշխատանքների որակով և նորարությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպան Սամվել Մկրտչյանը և դեսպանության անձնակազմը:
Դեսպան Մկրտչյանն անչափ կարևորեց նմանատիպ ցուցահանդեսներին Հայաստանի ներկայացված լինելու հանգամանքը: Ըստ դեսպանի, նման միջոցառումները մեծապես նպաստում են Հայաստանի բազմաբնույթ հնարավորությունների ճանաչմանը և առևտրատնտեսական կապերի հաստատմանն ու ընդլայնմանը:


 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր