Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Նոադ Մաշնուկի հետ

07.09.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Նոադ Մաշնուկի հետ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Նոադ Մաշնուկի հետ

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 7-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ներքին գործերի և մունիցիպալիտետների նախարար Նոադ Մաշնուկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների ներկա փուլը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց լիբանանահայ համայնքի նշանակալի դերակատարությունը և ակտիվ ներդրումը երկու երկրների պատմական կապերի ամրապնդման գործում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։
Հանդիպումից հետո Սամվել Մկրտչյանը հանդես եկավ մամուլի համար հայտարարությամբ:


 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր