Լուրեր

Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի (LAFA) նիստ

05.09.2016

Կից լուսանկարներ

Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի (LAFA)  նիստ

Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի (LAFA)  նիստ

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. սեպտեմբերի 5-ին դեսպան Ս. Մկրտչյանի և Պ. Ֆատուշի համանախագահությամբ ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի (LAFA) հերթական նիստը:
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման, գործարար շրջանակների միջև համագործակցության մակարդակի բարձրացման, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալի մեծացմանն ուղղված աշխատանքներին նպաստելու անհրաժեշտությունը:
Ասոցիացիայի անդամներն իրենց կարծիքները հայտնեցին դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերի առնչությամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մշակել առավել հստակ և գործնական օրակարգ և դրա իրականացման ժամանակացույց:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր