Լուրեր

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ադնան Մանսուրի հետ

25.07.2011

Կից լուսանկարներ

Հանդիպում Քոչարյան Մանսուր

Ամբողջ ալբոմ »

Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի  նորանշանակ նախարար Ադնան Մանսուրի հետ: Դեսպանը նախարար Ադնան Մանսուրին փոխանցել է ՀՀ արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նշվել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը:

Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախարար Ադնան Մանսուրը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի շնորհավորանքների և հրավերի համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ բարձրաստիճան պատվիրակությունների, մասնավորապես ԱԳ նախարարների փոխայցելությունները և արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների անցկացումը նոր լիցք կհաղորդեն և որակական նոր մակարդակի կհասցնեն երկկողմ ջերմ և բարեկամական հարաբերությունները: 

Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լիբանանի  քաղաքական կյանքում: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր