Լուրեր

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ

23.07.2011

Կից լուսանկարներ

Հանդիպում Քոչարյան Բըրրի

Ամբողջ ալբոմ »

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է  Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքաղաքական վիճակին, հայ‑լիբանանյան հարաբերությունների ներկա փուլին, երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցության աշխուժացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև առաջիկայում Լիբանանի խորհրդարանի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էր «Ամալ» շարժման արտաքին հարաբերությունների համակարգող Թալալ Սահիլին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր