Լուրեր

Դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ

21.07.2011

Կից լուսանկարներ

Գաբի Լեյուն

Ամբողջ ալբոմ »

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ: Դեսպան Քոչարյանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական նամակը` Լիբանանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ: Ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների, մշակույթի գործիչների փոխայցելությունների, գործնական ծրագրերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում կարևորվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին Բեյրութում նախատեսված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգի անցկացումը, որը կիրականացվի Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի երաժիշտների մասնակցությամբ:  

Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: www.youtube.com/watch   u_files/flash/lebanon/gaby_layoun.flv

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր