Լուրեր

Հանդիպում Լիբանանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի հետ

08.07.2011

Կից լուսանկարներ

ԵՄ

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 8-ին Լիբանանում Հայստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը ընդունել է Լիբանանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անգելինա Այչհորսթին: Կողմերը քննարկել են Լիբանանում քաղաքական վերջին զարգացումները, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: Նրանք բարձր են գնահատել  Հայաստան‑ԵՄ հարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների ընդլայնումն երկկողմ և բազմակողմ հարթություններում:

Դեսպան Քոչարյանը ընդգծել է, որ Եվրամիության հետ հարաբերություններն միշտ եղել են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Նա ավելացրել է, որ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրին առնչվող բանակցությունները, որոնք  սկսվել են մեկ տարի առաջ, շատ կարևոր է Հայաստանի համար:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր