Լուրեր

Հայաստանին նվիրված երեկո Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» հմալսարանում

23.05.2011

Կից լուսանկարներ

p230511

p230511

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 23-ին Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական  համալսարանում Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ  տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո:

Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի դասախոս Ժերար Բեջանին: Նա նշել է, որ միջոցառման նպատակն է անմիջականորեն ծանոթանալ Հայաստանի և հայ մշակույթի հետ: Նա բարձր է գնահատել մոտ օրերս Հայաստան մեկ շաբաթով մեկնող անհատների կազմակերպչական ջանքերը, ինչպես նաև ՀՀ դեսպանության հովանավորությունը:  Բեջանին տեղեկացրել է, որ 40 հոգուց բաղկացած խմբի կազմում են  Լիբանանում Բելգիայի հյուպատոսը, «Սենթ Ժոզեֆ», համալսարանի դասախոսները,  ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, ժամանակակից Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները,  ներդրումներ անելու հնարավորությունները, հայ մշակույթը և Հայաստանի տեսարժան վայրերը: Նա անդրադարձել է նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին: Դեսպանի դասախոսությունը  ուղեկցվել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների ցուցադրությամբ:

Դեսպանի խոսքից հետո Մունա Մուքարզելն ասմունքել է Մուշեղ Իշխանի և Նաիրի Զարյանի Հայսատանին նվիրված բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: Այնուհետև համալսարանի ուսանողները հայկական ազգային տարազով ներկաների ուշադրությանն են  ներկայացրել հայկական պարեր:

Միջոցառումն շարունակվել է «Սենթ Ժոզեֆ» համալսարանի եկեղեցում, ուր տեղի է ունեցել Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի «Այգ» երգչախմբի ելույթը՝ հայկական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի մասնակցությամբ: Երգացանկում ընդգրկված էին հայկական, արաբական և եվրոպական երգարվեստի լավագույն գործեր: Երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաև լուսանկարների ցուցահանդես Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

Երեկոյին ներկա էին համալսարանի դասախոսները, ավագ կուրսերի ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀՀ դեսպանության անձնակազմը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր