Լուրեր

15.07.2017 • ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լիբանանի Զահլե քաղաք

Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիմում ունեցավ քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվեց Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր