Լուրեր

27.01.2017 • Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար հետ

Հունվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները և օրակարգային խնդիրները: Գոհունակությամբ ընդգծվեց կողմերի շարունակական արդյունավետ փոխգործակցությունը, Լիբանանի հասարակական լայն շրջանակներին հայ մշակույթի մասին իրազեկման նպատակով կազմակերպվող միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդելու կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր