Իրադարձություններ

Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական այցելություն Հայ եկեղեցիների առաջնորդներին

06.01.2017

Կից լուսանկարներ

Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական այցելություն Հայ եկեղեցիների առաջնորդներին

Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական այցելություն Հայ եկեղեցիների առաջնորդներին

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը Սուրբ Ծննդյան տոնի առիթով այցելեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն և մասնակցեցին Սուրբ և անմահ պատարագին, ապա շնորհավորանքների արարողությանը:
Այնուհետև դեսպանության անձնակազմն այցելեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Նշան եկեղեցի և շնորհավորեց Լիբանանի թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանին և հավատացյալ հայ համայնքին:
Նույն օրը շնորհավորանքներ հղվեցին նաև Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցու միության նախագահ` վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանին, միության կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ` վերապատվելի Փոլ Հայդոստյանին՝ Քրիստոսի Հրաշափառ հայտնության տոնի կապակցությամբ:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր