Իրադարձություններ

«Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդես Բեյրութում

18.12.2016

Կից լուսանկարներ

«Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդես Բեյրութում

«Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդես Բեյրութում

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. դեկտեմբերի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո Բեյրութի կենտրոնում տեղի ունեցավ «Արամե» արվեստի պատկերասրահի կողմից կազմակերպված «Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին մի շարք հայ անվանի նկարիչների աշխատանքներ:
Բացման արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանում ԱՄՆ փոխդեսպան Դանի Հոլլը, ներկա և նախկին պատգամավորներ, նախարարներ, Լիբանանի քաղաքական, դատական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ, արվեստասերներ, հայ համանքի ներկայացուցիչներ:
«Արամե» արվեստի պատկերասրահի Միջին Արևելքի և Արաբական Ծոցի երկրների ներկայացուցիչ Միքայել Վայեճյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Դեսպանը կարևորեց հայ նկարիչների ստեղծագործական բազմաբնույթ մոտեցումները՝ սյուրռեալիզմից սկսած մինչև հիպերռեալիզմ, ինչպես նաև անչափ բարձր գնահատեց «Արամե» պատկերասրահի դերը հայկական ժամանակակից գեղանկարչության յուրօրինակ ստեղծագործությունները աշխարհին ներկայացնելու գործում: Դեսպան Մկրտչյանը շեշտեց, որ վերջին տասնամյակում Լիբանանի և Հայաստանի միջև այս ոլորտում ձևավորվել է համագործակցության բարձր մակարդակ:
«Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդեսը արվեստի եզակի ցուցադրություն է, որը ներկայացնում է 22 հայ վարպետ նկարիչների 85 աշխատանքներ, որոնցից 8-ը ունեն ՀՀ վաստակավոր նկարչի կոչում: Ներկայացված նկարիչների շարքում էին` Մհեր Մանսուրյանը, Սամվել Լաչիկյանը, Սարգիս Համալբաշյանը, Տարոն Մուրադյանը, Գաբոն, Շոթա Ոսկանյանը, Տիգրան Մատուլյանը, Մարատ Մարգարյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արամ Հակոբյանը և այլոք:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր