Իրադարձություններ

Դեսպան Մկրտչյանի այցելությունը դպրեվանք

18.11.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի այցելությունը դպրեվանք

Դեսպան Մկրտչյանի այցելությունը դպրեվանք

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. նոյեմբերի 18-ին դեսպան Ս. Մկրտչյանն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք։
Դպրեվանքի տեսուչ հոգշ. Տ. Պողոս վրդ. Թինքճյանի և տնօրինության այլ անդամների հետ հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվեցին կրթական հաստատության դասավանդման ընթացքը, ուսումնասիրվող առարկաները, ուսանողների առօրյան։
Իր հերթին Ս. Մկրտչյանն անդրադարձավ Լիբանանում ՀՀ դեսպանության գործունեությանը, դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին և խնդիրներին։
Ուսանողների և ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում Ս. Մկրտչյանն իր ելույթում մեծապես կարևորեց Դպրեվանքի գործունեությունը Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորների պատրաստման գործում։ Նա հակիրճ անդրադարձավ Հայ Եկեղեցու պատմական դերակատարությանն ու առաքելությանը՝ հայ ժողովրդի հոգևոր և մտավոր արժեքների ստեղծման և պահպանման գործում, դրվատեց այն և մաղթեց շարունակականություն ու հարատևություն։
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր