Իրադարձություններ

ՀԲԸՄ 110-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն

12.11.2016

Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղի «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀԲԸՄ 110-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն: Միության անցած ուղին, իրականացված ու ապագա ծրագրերը ներկայացրին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Լիբանանի մասնաճյուղի անդամ Սիլվա Լիբարիդյանը:
Դեսպան Սամվել Մկրտչյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ 1906թ. ՀԲԸՄ հիմնադիր հայրերը՝ ստեղծելով միությունը հայ ժողովրդին ծառայելու համար, նրա հիմքում միաժամանակ դրել են համընդհանուր, համամարդկային արժեքներ և դա է, որ կառույցին և նրա գործունեությանը հաղորդում է կենսունակություն և հետևողական նպատակայնություն: Նա ընդգծեց, որ ՀԲԸՄ գոյության շարունակականությունը, ճկունությունը և մշտապես փոփոխվող միջավայրին հարմարվելու կարողությունը պայմանավորված է բոլոր մակարդակներում նրա ղեկավարության բարձր մարդկային և կազմակերպական որակներով: «Դա արժանի է ամենաբարձր դրվատանքի և գնահատանքի»,-շեշտեց Սամվել Մկրտչյանը:
ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղի ղեկավար Ժերար Թուֆենքչյանը՝ երկարատև և բեղմնավոր գործունեության համար, պարգևատրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի կոնդակով և ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար փաշա» մեդալով: Հանձնելով մեդալը, դեսպանը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը:
 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր