Իրադարձություններ

Րաֆֆի Մանդալյանի «Բորդերլենդ» (“Borderland”) խորագրով համերգը

22.10.2016

Կից լուսանկարներ

Րաֆֆի Մանդալյանի  համերգը

Րաֆֆի Մանդալյանի  համերգը

 

Ամբողջ ալբոմ »

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Լիբանանի Սուրբ Հովսեփ (Saint Joseph) համալսարանի համերգասրահում տեղի ունեցավ լիբանանահայ երաժիշտ, կիթառահար Րաֆֆի Մանդալյանի «Բորդերլենդ» (“Borderland”) խորագրով համերգը: Վերջինս լիբանանահայ և լիբանանցի, ինչպես նաև՝ Հայաստանից հրավիրված երաժիշտների մասնակցությամբ ներկայացրեց իր և համաշխարհային հայտնի կատարողների ստեղծագործությունները, հայկական դասական երգարվեստի՝ հատկապես Կոմիտասի գործերի՝ «կաքավիկ», «քելե-քելե», «շողեր ջան» ջազային մեկնաբանությունները և գործիքավորումները:
Համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակազմը, Լիբանանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:


 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր