Իրադարձություններ

«Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի 36-րդ հատորի շնորհանդեսը

06.10.2016

Կից լուսանկարներ

«Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի 36-րդ հատորի շնորհանդեսը

«Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի 36-րդ հատորի շնորհանդեսը

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի 36-րդ հատորի շնորհանդեսը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով անչափ կարևորեց հայկական սփյուռքում հրատարակվող ամենակարևոր պարբերականներից մեկի՝ «Հայկազյան հայագիտական հանդես»-ի դերը հայապահպանության, հայագիտության զարգացման ասպարեզներում:
Դեսպանը նշեց, որ հանդեսը բացահայտում է հայ մտավոր և հոգևոր ժառանգության բազմաբնույթ կողմերը։ Դրա վառ ապացույցն է յուրաքանչյուր հատորի ընդգրկուն բովանդակությունը, որը ներառում է հայագիտության տարբեր բնագավառներին՝ հայոց պատմությանը, հայ եկեղեցու պատմությանը, արվեստին, լեզվին, գրականությանը վերաբերող Սփյուռքի և Հայաստանի հեղինակնների աշխատությունները: Նա գնահատեց հանդեսում ներառված նյութերի տարբեր ձևաչափերը և դրանց կիրառական նշանակությունը։
Դեսպաննանդրադարձավ հայագիտության առջև ծառացած խնդիրներին՝ շեշտելով օտար գիտական և կրթական հաստատությունների ներգրավման, հրատարակվող նյութերի լեզվական բազմազանեցման և հասցեատեր հանրության ընդլայնման անհրաժեշտությունը:

 

 


 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր