Իրադարձություններ
Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո» Այնճարում
19.08.2010
Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո» Այնճարում
Մուսա Լեռան հերոսամարտի 95-ամյակի և Այնճար հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում օգոստոսի 19-ին նախագահությամբ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, կազմակերպությամբ «Քառաղբյուր» միության Այնճարի «Ս. Զէյթլեան» կենտրոնի բակում տեղի ունեցավ Մուսա Լեռան ազգագրական «Տոհմիկ երեկո»:
Երեկոյին ներկա էին Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկյանը,Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանության առաջին քարտուղար Վարդան Ադամյանը, դոկտոր Վազգեն Տեր Գալուստյանը, հոգևոր հայրեր, բազմաթիվ այնճարցիներ, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր:
ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտեի նախագահ Հակոբ Այնթաբլյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց մասնակցության համար:
ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն երեկոյի ընթացքում արտասանած իր խոսքում բարձր գնահատեց այնճարցիների աշխատասեր և հայրենասեր ոգին, որի արդյունքում այսօր Այնճարը Լիբանանում ներկայանում է, որպես Հայաստանի մի փոքրիկ մասնիկ` իր հայկական ավանդույթներով և շնչով:
Ելույթից հետո դեսպան Ա. Քոչարյանը և Այնճարի քախաքապետ Կ. Փամբուկյանը փոխանակեցին խորհրդանշական նվերներ:
Երեկոյի ընթացքում մատուցվեցին Մուսա լեռան տոհմիկ ճաշատեսակներ, հնչեցին ազգագրական երգեր: Երեկոյի մասնակիցները հյուրերի հետ միասին պարեցին մուսալեռցիների ավանդական պարը` Մուսա Լեռից բերված «Դհոլ Զուռնայի» նվագակցությամբ: