Իրադարձություններ

17.04.2017 • Սուրն Հարության տոն

Ս.թ. ապրիլի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության անձակազմը մասնակցեցին Սուրբ Հարության տոնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։

06.01.2017 • Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական այցելություն Հայ եկեղեցիների առաջնորդներին

Ս.թ. հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը Սուրբ Ծննդյան տոնի առիթով այցելեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն և մասնակցեցին Սուրբ և անմահ պատարագին, ապա շնորհավորանքների արարողությանը:

18.12.2016 • «Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդես Բեյրութում

Ս.թ. դեկտեմբերի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո Բեյրութի կենտրոնում տեղի ունեցավ «Արամե» արվեստի պատկերասրահի կողմից կազմակերպված «Կախարդված իրականությունը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին մի շարք հայ անվանի նկարիչների աշխատանքներ:

07.12.2016 • «Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիներ»

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Բեյրութի Հաճն թաղամասի Սուրբ Հարություն եկեղեցու «Հովհաննես և Վարդուհի Բչաքճյան» սրահում տեղի ունեցավ «Արարատ» օրաթերթի ընթերցողների համար կազմակերպված հանդիպում, որի ընթացքում «Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա էին պետական երեսփոխան Սեպուհ Գալփակյանը, ՍԴՀԿ Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ դոկտ. Մարտիկ Ժամկոչյանը, ՀՀ դեսպանության անձնակազմը, ՍԴՀԿ անդամներ և այլք:

18.11.2016 • Դեսպան Մկրտչյանի այցելությունը դպրեվանք

Ս.թ. նոյեմբերի 18-ին դեսպան Ս. Մկրտչյանն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք։

12.11.2016 • ՀԲԸՄ 110-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն

Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀԲԸՄ Լիբանանի մասնաճյուղի «Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀԲԸՄ 110-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն:

22.10.2016 • «Անլռելի, անկրկնելի Պարույր Սևակը»

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին Հայ կաթողիկէ համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանի հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի նախագահությամբ Հայ կաթողիկէ համալսարանականների միության կազմակերպմամբ Մեսրոպյան վարժարանի «Ֆարաճյան» սրահում տեղի ունեցավ հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 45-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո` «Անլռելի, անկրկնելի Պարույր Սևակը» խորագրով:

22.10.2016 • Րաֆֆի Մանդալյանի «Բորդերլենդ» (“Borderland”) խորագրով համերգը

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին Լիբանանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Լիբանանի Սուրբ Հովսեփ (Saint Joseph) համալսարանի համերգասրահում տեղի ունեցավ լիբանանահայ երաժիշտ, կիթառահար Րաֆֆի Մանդալյանի «Բորդերլենդ» (“Borderland”) խորագրով համերգը:

06.10.2016 • «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի 36-րդ հատորի շնորհանդեսը

Ս.թ. հոկտեմբերի 6-ին Բեյրութի Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի 36-րդ հատորի շնորհանդեսը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով անչափ կարևորեց հայկական սփյուռքում հրատարակվող ամենակարևոր պարբերականներից մեկի՝ «Հայկազյան հայագիտական հանդես»-ի դերը հայապահպանության, հայագիտության զարգացման ասպարեզներում:

02.10.2016 • ՀՀ անկախության վերականգնման և Արցախ անկախության 25-ամյա հոբելյանների տոնակատարություն

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՅԴ Լիբանանի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ Բեյրութի Բուրջ Համուդ արվարձանում տեղի ունեցավ ՀՀ անկախության վերականգնման և ԼՂՀ հիմնադրման 25-ամյակներին նվիրված ժողովրդական հանդիսություն:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր